Ճառագայթում

Որպես ճառագայթաակտիվ նյութերի օրինակ կարող է ծառայել ատոմային էլեկտրակայանների ռեակտորներում օգտագործվող վառելանյութը: 

Читать далее

Գնում ենք տիեզե՞րք, Փարի՞զ, թե՞ Ս. Ղազար

Արդեն երկրորդ դասն է, ինչ «Տիեզերք» ակումբը անցկացնում է ոչ սովորական ձևով: Եթե այլ ժամանակ դասերի ընթացքում մենք, առանց մեր իմացության, հայտնվում էինք տիեզերքում, ապա վերջին երկու դասերի ժամանակ կամ գնում ենք Փարիզ, կամ Ս. Ղազար կղզի: Պարզաբանեմ ինչու: Նախ ընկեր Լևոնը երկուշաբթի օրը մեկնեց Փարիզ, և մենք ստիպված ենք լինում դասերը անցկացնել մեդիա տարբերակով: Այսինքն skype ծրագրի միջոցով կապնվում ենք նրա հետ և քննարկում ապագա անելիքները: Սա Փարիզում լինելու պատճառն է: Իսկ ինչու՞ ենք հայտնվում Ս. Ղազարում: Որովհետև մեր ակումբի ապագա ծրագրերի մեջ է մտնում Սեբաստացու օրերին ներկայանալ մի հետաքրքիր ծրագրով: Այն է.
Հայտնի է, որ Մխիթարյանները բազմաթիվ աշխատություններ են հրատարակել ինչպես գիտական, այնպես էլ այլ ուղղություններով: Մեզ լուրեր են հասել, որ Մխիթարյանները լայնածավալ աստղագիտական գործունեություն են ծավալել և, որ կա հրատարակված մի գիրք, որը վերաբերում է աստղագիտությանը, սակայն դրա մասին շատ քիչ տեղեկություններ կան: Մեր նպատակն է հնարավորինս շատ ինֆորմացիա հավաքել Մխիթարյանների, Ս. Ղազար կղզու և այդ գրքի մասին: Օգտվելով առիթից, որ ընկեր Լևոնը շուտով լինելու է Ս. Ղազարում, համագործակցելով տեղի աշխատակիցների հետ կփորձի տեղեկություններ գտնել, իսկ մենք կօժանդակենք նրան այստեղից:
Ծրագրի հետաքրքրությունը կայանում է նրանում, որ Հայաստանում դեռ ոչ-ոք չի զբաղվել այս խնդրով:
Սպասելիքները շատ-շատ են, ինչպես և անելիքները: Հուսով ենք, որ կկարողանանք գտնել այն անհրաժեշտ տեղեկությունները, որոնք հարկավոր են ծրագրի շարունակական լինելու համար:

Պատահականությու՞ն, ճակատագի՞ր, թե՞ կատարած քայլերի հետևանքներ

Յուրաքանչյուրիս կյանքում էլ եղել են դեպքեր, երբ չես հասկացել ինչպե՞ս պատահեց, ինչու՞, ու՞մ շնորհիվ: Դեպքեր, որոնք շատերին երջանկացրել են, հիասթափեցրել, թևաթափ արել, ոգևորել կամ ուղակի չենք էլ նկատել, կարևորություն չենք տվել: Բայց այսպես, թե այնպես դրանք մեր կյանքում հետք են թողել, լավ, թե վատ` էական չէ: Շատերը այդ երևույթը կոչում են պատահականություն, մյուսները` Աստծո արաչագործություն, այլ մարդիկ` ճակատագիր: Ինչպես էլ կոչես այս երեևույթը էությունը չի փոխվի: Բայց մեկ է, անվանում պետք է տրվի: Ես այն անվանում եմ մեր կատարած քայլերի հետևանքներ: Читать далее

Սյունյաց աշխարհի հրաշքները

Հունիսի 25-ին <<Բռնադատվածներ>> նախագծի շրջանակներում մենք գնացինք Կապան: Մեր նպատակն էր ուսումնասիրել Կապանի երկրագիտական թանգարանի արխիվները, հարցազրույց վերցնել տնօրենից, խոսել և հարցազրույց վարել բռնադատված Ալեքսան Կոստանդյանի թոռ Վոլոդյա Մարտիրոսյանի հետ: Читать далее

Բռնադատվածներ. հայոց պատմության հերոսական և ողբերգական կերպարներ

(Մաս առաջին)

Հայ բռնադատվածների քանակը չափազանց մեծ է (միայն գնդակահարվածներ` 7200 հոգի) և նրանց անուն առ անուն ուսումնասիրել ու ներկայացնել գործնականում գրեթե անհնար է, ուստի մենք կփորձենք ներկայացնել մի քանի անձանց օրինակով այն ամենը, ինչ տեղի է ունեցել այդ տարիներին` 20-50-ական թվականներին: Читать далее

Բորիս Բուրդա. Աշխարհը ավելի լավ հասկանալու համար պետք է ավելի մանրամասն հետազննել Հայաստանը

<<Հաղճապակյա բուի>> և <<Ադամանդե բուի>> մրցանակակիր Բորիս Բուրդան, ով եկել էր Երևան ժողովրդական դիվանագիտության <<Բոլորը գնում են Երևան >> առաքելության շրջանակներում, այսօր կիսվել է իր մտքերով հայկական մշակույթի, պատմության և խոհանոցի մասին: Читать далее

ՍԱՏԱՆԻԶՄ

 Սատանիզմի պատմությունը

 

200px-Baphomet.png (200×294)Սատանիզմի մեջ Սատանայի կերպարը որպես ազատության և հզորության կերպար է ներկայացվում: Սատանիզմը, համաձայն որոշ հեղինակների, առաջացել է հին Իրաքում: Խմբակային երկրպագություններ Սատանային հետապնդվել են Եվրոպայում միջնադարում: Պատմաբանները վկայում են, որ Լյուդովիկոս 14 ի օրոք թագավորական պալատում եղել է պաշտանմունք Սատանայի նկատմամբ:Սատանիստների միայն մի մասն է երկրպագում խավարը և չարը: Մյուսների համար Սատանան համարվում է դրական, կամ նույնիսկ լուսավոր սիմվոլ` ազատության և բնության: Տվյալ պահին գոյություն ունեն սատանիզմի մի քանի տեսակներ: Ամենատարածվածը 21 րդ դարում համարվում է Լավեայի սատանիզմը, որը ներկայացնում է Սատանային միայն որպես դրական սիմվոլ բնության և ազատության: Սատանայի կերպարը սկիզբ է առել հին հեթանոսությունից: Հեթանոսը ոչ միայն հավատում էր չար ոգու գոյությանը, այլ նաև ծառայում էր նրան: Читать далее